2021 թվականին Ադրբեջանում 612 ինքնասպանություն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

կկ

2021 թվականին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 612 դեպք, հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ 1 տարում հանրապետությունում գրանցվել է ինքնասպանության 597 դեպք, իսկ ընդհանուր առմամբ երկրում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվն աճել է 2,5%-ով։

--00—ԼՄ