Ադրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է գործարկել դեպի Շուշի և Ակնա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Տարածաշրջան

Երկուշաբթի օրվանից Բաքվից դեպի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Շուշի և Ակնա քաղաքներ սկսել են գործել կանոնավոր ավտոբուսային երթուղիներ։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այսօր վաղ առավոտյան Բաքու-Շուշի-Բաքու և Բաքու-Ակնա-Բաքու երթուղիներով առաջին կանոնավոր ավտոբուսները շարժվել են: Ուղևորությունները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

--00--ԿԿ