Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. վերջինս էլ հայտնվել է կլինիկայի և դեղատան տարածքում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News  

վթար

Հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30–ի սահմաններում Արցախի-Գարեգին Նժդեհ-Ռոստովյան  փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արսեն Պողոսյանի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ, 43-ամյա Ալիկ Ղամբարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման  հետևանքով  Toyota-ն դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել  դեղատան և  բժշկական  կենտրոնի պատուհանին, վնասել այն, ինչի հետևանքով նշված կենտրոնին պատճառվել է նյութական վնաս:

 --00—ՄՀ