Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումն ընդունված կհամարվի, եթե... Ալեն Սիմոնյանը հայտարարություն արեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և ապա պարզաբանել է ընթացակարգը։

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով

1-ին․ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ,

2-րդ․ հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է և հրապարակում է ԱԺ նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

--00—ԼՄ