Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհահատվածից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

աին

Հունվարի 23-ին, ժամը 10:23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով առկա են արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհահատվածից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար ավտոմեքենա:

  --00—ՄՀ