«Ապաչի» գործարանի տարածքում, վագոն-տնակում հրդեհ է բռկվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

աին

Հունվարի 22-ին, ժամը 10:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էդիկ Պետրոսյան փողոցի թիվ 1/31 հասցեում՝ «Ապաչի» գործարանի տարածքում, վագոն-տնակում (մոտ 15 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:35-ին, մարվել՝ 11:06-ին: Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտե կա­ռուցատարրերը (մոտ 15 քմ), ներսի փայտյա երեսպատումը (մոտ 20 քմ), ջերմամեկուսիչ փրփրապ­լաստե շերտը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր:

  --00—ՄՀ