Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ղզցղզց

Հունվարի 22-ին, ժամը 10:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա:

--00—ՍԳ