SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 22,  24 News

․

SOCAR ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը՝ արձագանքելով Հայաստանում բիտումի գործարան գնելու մասին լուրերին ասել է, որ նման ենթադրություններն անհեթեթ են՝ հաշվի առնելով SOCAR-ի մասշտաբները։

«SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում», - ընդգծել է նա։

Հիշեցնենք՝ մամուլում հրապարակում կար, որ SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան. հայ-ռուսական բիտումի գործարանը գնելու բանակցություններ է վարում։

--00--ԱՀ