Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը, վերջինս էլ, հայտնվելով մայթին, բախվել է կրպակին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 22,  24 News

․

Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ վերգետնհա անցման մոտ, բախվել ենNissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կրպակին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կրպակատիրոջն էլ նյութական վնաս է պատճառվել։

--00--ԱՀ