Հաստատվել է Pfizer պատվաստանյութի կիրառումը 5 տարեկանից բարձր երեխաների համար

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 22,  24 News

պատվաստ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Իմունիզացիայի հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) հավանություն է տվել Pfizer/BioNTech պատվաստանյութի կիրառմանը 5-11 տարեկան երեխաների համար: Այս մասին ասվում է ԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

ԱՀԿ խորհրդատվական խումբը խորհուրդ է տվել ընդլայնել Pfizer/BioNTech պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար։

Երեխաների պարագայում խորհուրդ է տրվում նվազեցնել դեղաչափը 10 մկգ-ի, ինչը երեք անգամ պակաս է 12 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման համար օգտագործվող դեղաչափից:

--00--ԱՀ