Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Հասարակական

Նիկոլը իր սրտի ՄԻՊ թեկնածուին ազատել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ ենթադրաբար թեթևամտորեն հույս ունենալով որ Քրիստիննե Գրիգորյանի այսօրվա ընտրությունից հետո վերջինս զբաղեցնելու է ՄԻՊ պաշտոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով Քրիստինե Գրիգորյանն իր պարտականությունների կատարմանը կարող է անցնել 2022 թվականի փետրվարի 24-ից ոչ շուտ, ու անկախ այսօրվա ընտրության արդյունքներից մինչև փետրվարի 23-ը ՀՀ ՄԻՊ-ը Արման Թաթոյանն է։

Այնպես որ Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի»։

--00--ԿԿ

Տեսանյութեր