ՌԴ ԱԳՆ-ն ինչպես է տեսնում Հարավային Կովկասի ապագան․ մեկնաբանություն Լավրովից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 21,  24 News

լավրով

ՌԴ ԱԳՆ-ն hրապարակել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում ստացված լրատվամիջոցների հարցերին գրավոր պատասխանները:

Հարցին, թե ինչպես է Լավրովը տեսնում  Հարավային Կովկասի ապագան, որտեղ արտաքին խաղացողները չափազանց ակտիվ են, ԱԳՆ ղեկավարն ասել է․

«Կողմ ենք նրան, որ բոլորը, ովքեր ցանկանում են միանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղի սկզբունքով, այլ ելնեն կողմերի շահերից և հաշվի առնեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները»:

 --00—ՄՀ