Երևանում թաղապետերի փոփոխություններ են սպասվում. իշխանությունը պատրաստվում է նոր ընտրությունների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

Երևանի վարչական շրջաններից երեքում՝ Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում և Նոր Նորքում սպասվում են համայնքապետի փոփոխություններ։ Այս մասին 24News-ին հայտնում են քաղաքապետարանի մեր աղբյուրները։ 

Ըստ ամենայնի, կադրային փոփոխությունները կախված են Երևանի ավագանու սպասվելիք ընտրությունների հետո, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի։ Եվ իշխանությունը, որպեսզի տեղական մակարդակով ավելի պատրաստ լինի ընտրություններին, որոշում է կայացրել փոխել մի քանի համայնքապետերի։

Ըստ ամենայնի՝ Նոր Նորքի համայնքապետ Սուրեն Ղամբարյանին կփոխարինի գործարար Գուրգեն Պողոսյանը, ով վերջին համապետական ընտրություններին ակտիվորեն աջակցում էր ՔՊ-ին։ Մալաթիա-Սեբաստիայի և Արաբկիրի համայնքապետերին փոխարինողների թեկնածությունները դեռ քննարկվում են։

--00—ԼՄ