ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով երեկ հանդիպել եմ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Քննարկել ենք՝ ինչ կարող է անել պետությունը գործարարների հետ միասին դեպի չինական շուկա հայկական արտադրանքի արտահանումներն ավելի արդյունավետ կազմակերպելու եւ արտահանման ծավալներն ավելացնելու համար»,- գրել է Քերոբյանը։
--00—ՍԳ