Սևանում 38-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. դին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի փրկարարները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 21,  24 News

Սևան

Հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Սևանի բնակիչ, 38-ամյա Արգամ Հովսեփյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:  Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:  

Օպերատիվորեն ժամանել է Սևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը: 

--00—ՄՀ