ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Հունվարի 21-ին՝ ժամը 05։17-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 142 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից։
--00—ԼՄ