Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր այցը Ուկրաինա կկայանա փետրվարի սկզբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր առաջիկա շաբաթներին Էրդողանի՝ Ուկրաինա նախատեսվող այցի մասին։

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Էրդողանը նաև հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու Թուրքիայում առկա տարաձայնությունները։

«Հաջորդ ամսվա սկզբին ես նախատեսում եմ այց Ուկրաինա»,- հայտարարել է Էրդողանը մամուլի ասուլիսում:

--00--ԱՀ