Լիբերիայում կրոնական արարողության ժամանակ հրմշտոցի հետևանքով՝ 29 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա

Լիբերիայում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով՝ առնվազն 29 մարդ է մահացել, AFP լրատվական գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Մոզես Քարթերը։ Նա պարզաբանել է, որ զոհերի թիվը «կարող է աճել»։

Front Page Africa-ի փոխանցմամբ՝ հրմշտոցը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Մոնրովիայի արվարձանում՝ կրոնական հավաքի ժամանակ, երբ մաչետեներով և այլ զենքերով զինված մարդիկ հարձակվել են քրիստոնեական համայնքի ծխականների վրա։

Հրատարակության տվյալներով՝ զոհերի թվում կա 17 կին, 11 տղամարդ, և զոհերի թիվը ավելի շատ է, քան հայտնել է ոստիկանությունը։

--00—ՍԳ