Դավութօղլուն փորձում է բարձրացնել իր հեղինակությունը Թուրքիայի քրդերի շրջանում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 20,  24 News

դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ  ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ գրառում է արել Twitter-ում, որտեղ խորհուրդ է տվել դպրոցականներին կամընտրական առարկաներից նախապատվությունը տալ քրդերենին: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

«Կամընտրական առարկաներ ընտրելու համար մնաց 3 օր: Եկեք մեր երեխաների համար, որպես ֆակուլտատիվ դասընթաց, ընտրենք քրդերենը և մոռացնել չտանք այն: Մայրենի լեզուն սրբություն է», գրել է Դավութօղլուն: 

Ընդ որում նա խորհուրդ է տվել քրդերեն սովորել նույնիսկ նրանց, ում մայրենի լեզուն չի համարվում քրդերենը:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ նման պահվածքով Դավութօղլուն ջանում է բարձրացնել իր հեղինակությունը Թուրքիայի քուրդ բնակչության շրջանում:

 
--00—ՄՀ