«Դուբայ Էքսպո 2020»՝ ԱՄԷ-ում․ հայկական տաղավար է այցելել ՏԿԵ նախարարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր շրջայց է կատարել «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի տաղավարներում։

Նախարարը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ այցելել է նաև հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին։

Հայաստանն այս ցուցադրությանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները:

--00—ԼՄ