Արցախի էջը իշխանազաթները փակել են, հերթը հասել է Հայոց Ցեղասպանության ուրացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ղզցղզց

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արցախի էջը իշխանազաթները փակել են: Ո’չ գնում են, ո’չ խոսում, ո’չ էլ վարքն է Արցախի մասին հիշատակում:

Հերթը Հայոց պատմության հաջորդ էջինն է: Հայոց Ցեղասպանության ուրացմանը:
Բարձրացրածս հարցերի պատասխաններն ուղղորդում են գտնել կառավարության ծրագրում:
Նայել եմ: Մի քանի անշունչ տող:

Ընդհանրական ձևակերպում: Ոչ մի խոսք Ցեղասպան վարչակարգերի ու դրանց իրավահաջորդների պատմաքաղաքական և իրավական պատասխանատվության մասին: Ցեղասպանության մասին հիշատակումը միանգամից մեղմել են թուրքի համար, անհասկանալի կերպով այն կապելով տարածաշրջանային լարվածությունների հետ: Ասեմ պարզ, ասում են հիշում ենք Ցեղասպանության մասին, բայց թու’րք եթե կլարվես չենք հիշի:

Ու սա այն դեպքում, երբ Հայ ժողովրդի կողմից ունենք ընդունված Համահայկական հռչակագիր, համապարփակ ներկայացված է մեր անելիքները, խնդիրներն ու նպատակները: Այդ հռչակագիրն ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (ՀՀ հանրության, սփյուռքի մեր կառույցների հետ լայնածավալ քննարկումների արդյունքում), որը չի խուսափել գրել Օսմանյան կայսրության, Թուրքիայի իրավահաջորդության, պատասխանատվության, մեր պահանջների ու իրավատերը լինելու և դրա համար առանց սահմանափակումների պայքարելու մասին:

Լավ: Եթե Ձեր <<դուխը>> այդքան չի հերիքում Համահայկական հռչակագրի դրույթները վերարտադրելուն, գոնե Ձեր գրած, հազար անգամ իրականությունը մեղմացրած տեքստին միսուարյուն տվեք` բարձրաձայնե’ք, գործե’ք: Գոնե Ձեր իսկ զավթած Աժ-ի ամբիոնից: Գոնե այս պայմաններում, թուրքի աչքից հեռու:

Հետո էլ ասում եք, օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի, նիկոլ չի:
Բա ի՞նչ է:

--00—ՍԳ