Հպարտ եմ՝ նպաստել եմ մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. Սարգսյանը` Եղիսաբեթ Երկրորդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ղզցղզց

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»։

--00—ՍԳ