Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

նկար

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրառում է արել․

«ԱՄՆ կոնգրեսականները մի կողմ են դրել իրենց ներքաղաքական գզվրտոցը և ցուցադրելով պետականության, երկկուսակցական համակարգի և ժողովրդավարության նկատմամբ հարգանք, միասին ընդունում են օտարերկրյա պառլամենտական պատվիրակությանը, որի երեք անդամներն էլ նույն կուսակցությունից են (դեսպանը՝ այդ թվում):

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 մասնակցի: Փաստորեն, Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի: Դեսպանի համար սա ընդամենը հիանալի «photo opportunity» էր (Մենենդեզի հետ կապված պատմությունը վկա): Եթե նա իր տեղը զիջեր ԱԺ ցանկացած ընդդիմադիր գործչի, ապա դա շատ դրական և ադեկվատ կընդունվեր Կոնգրեսի ղեկավարության կողմից՝ որպես հավատարմություն բազմակուսակցական համակարգին և ժողովրդավարությանը:

Էլ չեմ ասում, որ դեսպանը կարող էր բանակցել 4-րդ մասնակցի համար, կամ նստել երկրորդ շարքում:

Ինչու՞ չի կարելի մի փոքր դիվանագետ, հեռատես ու խորաթափանց լինել»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ մեկնողների կազմում էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, սակայն տեղեկանալով, որ չի մասնակցելու Նենսի Փելեսիի հետ հանդիպմանը, վերջինս հրաժարվել է մեկնել։ 

--00—ԼՄ