Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն. ճանապարհները դժվարանցանելի են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 20,  24 News

ձյուն

Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն. ճանապարհները դժվարանցանելի են:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում այս պահին տեղում է ձյուն, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծել անվտանգ երթևեկի համար: 

Ճանապարհաշինական կազմակերպությունները կատարում են մաքրման աշխատանքներ: 
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝ Արտակարգ դեպքերն ու պատահարները բացառելու համար՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով: 
Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է և տեղում է ձյուն։

--00—ՄՀ