Որոշ ՔՊ պատգամավորների համար իրենց ստամոքսը, բիզնեսը ավելի կարևոր է, քան ժողովրդի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

«Հայելային հետքաշման առաջարկն իշխանությունը չի դիտարկում ՀԱՊԿ-ի շրջանակում զինված աջակցություն իրականացնելու տարբերակ, և Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ նպատակահարմար չէ դիմել ՀԱՊԿ-ին: Փաստորեն, Փաշինյանն ասում է՝ նպատակահարմար չէ դիմել ՀԱՊԿ-ին, այն դեպքում, երբ սահմանին զոհվում են հայ երիտասարդներ, բայց նպատակահարմար է զինվորին գործուղել Ղազախստան»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Խոսելով հայ թուրքական հարաբերությունների և տնտեսական հնարավորությունների մասին՝ Մինասյանը նշեց, որ չկա հաշվարկ և ռիսկերի կանխատեսում. «Մենք միշտ ասել ենք, որ Թուրքիան ինքն է փակել սահմանը, քանի դեռ Ադրբեջան - Թուրքիա ճակատը միասնական է, սահմանների բացումից դրական բան սպասելն անհնար է: 

Որոշ ՔՊ պատգամավորների համար իրենց ստամոքսը, բիզնեսն ավելի կարևոր են, քան ժողովրդի անվտանգությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։