Ավանեսյանը քննարկել է «Օմիկրոնի» դեպքում ստացիոնար բուժման քաղաքականությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

անահիտ

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակի և վերջերս հայտնաբերված նոր` «Օմիկրոն» շտամի վերաբերյալ խորհրդակցություն եմ անցկացրել: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Քննարկել ենք «Օմիկրոնի» տարածման կանխարգելիչ միջոցառումների, հիվանդության բուժման սխեմաների, առաջնային օղակի աշխատանքների համակարգման, թեստավորման, ինչպես նաև նոր շտամի դեպքում հիվանդության ստացիոնար բուժման քաղաքականության հետ կապված հարցեր»,- գրել է Ավանեսյանը:

--00—ԼՄ