Պուտինն այս տարվա Մկրտությանը որոշել է չսուզվել սառցաջրում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 19,  24 News

պուտին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի  Մկրտության ժամանակ որոշել է չսուզվել սառցաջրում՝ համաճարակաբանական պայմանների պատճառով, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 «Այս տարի նախագահը նախընտրեց լսել եկեղեցու ներկայացուցիչների առաջարկություններին և չընկղմվել», - ասաց Պեսկովը:

«Եկեղեցու ներկայացուցիչների կողմից առաջարկություններ են արվել այն մասին, թե ինչի մասին պետք է մտածել համաճարակի ժամանակ՝ նախքան դա անելը (սուզվելը): Եվ նախագահը որոշեց լսել այս առաջարկությունները և չսուզվել», - ավելացրեց նա:

--00—ՄՀ

Տեսանյութեր