Լեչեի հետ հանդիպումը հոբելյանական կլինի Մխիթարյանի համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 19,  24 News

Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայի» կազմում մինչ այժմ անցկացրել է 99 հանդիպում բոլոր մրցաշարերում. գրել է armsport-ը:

Հունվարի 20-ին, Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Լեչեին»։ Մխիթարյանի համար այդ հանդիպումը կլինի հոբելյանական՝ 100-րդը հռոմեական ակումբի կազմում։

99 խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է 27 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1,30 գործակցով, ոչ-ոքին՝ 5,30, իսկ «Լեչեի» հաղթանակը՝ 8,50։
 

--00—ՄՀ