Երևանում թալանել են բանկերից մեկի վաճառքի վարչության պետի բնակարանը. հափշտակել են ոսկյա զարդեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

նկար

Հունվարի 19-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմանում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից․ նա հայտնել է, որ, գալով տուն, հայտնաբերել է տունը թալանված, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ նշված հասցե է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը և Հայաստաի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է,  որ,  հավանաբար,  հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից մինչև ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:

Դեպք փաստով քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Աղբյուրը հայտնում է նաև, որ Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ  աշխատում է հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:

--00—ԼՄ