Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքի վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ղզցղզց

Հունվարի 19-ին, ժամը 10:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքի հողատարածքներից մեկում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։50-ին, մարվել՝ 11:58-ին։ Այրվել է վագոն-տնակի (մոտ 27 քմ) փայտե երեսպատումը։

--00—ՍԳ

Տեսանյութեր