Նազարբաևը զրկվել է Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 19,  24 News

Նազարբաև

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք կվերացնեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի Ժողովրդական ժողովում և երկրի Անվտանգության խորհրդում, ասել է պատգամավոր Կանատ Նուրովը, գրել է ՌԻԱ Նովոստին։

«Անհրաժեշտ էր չեղարկել առաջին նախագահի ցմահ նախագահությունը Ղազախստանի Ժողովրդական ժողովում և Անվտանգության խորհրդում, ինչի մասին նա հայտարարեց և այն, ինչ մենք արեցինք այսօր»,- ֆեյսբուքյան էջում գրել է Նուրովը։

 --00—ՄՀ