Խոսվում է, որ պատրաստվում են ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի՝ Մարալիկում գտնվող արձանը․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

նկար

Վերջին օրերին հաճախ է խոսվում, որ պատրաստվում են ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը, որը գտնվում է Մարալիկ քաղաքում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իմքայլական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Պահանջ իշխանությանը. հերքե՛ք կամ հաստատե՛ք այս լուրի իսկությունը։

Նախապես ասեմ, որ հավատում եմ, որ մեծ ցանկություն կունենաք դա անելու, բայց որպեսզի հետո տարատեսակ մանիպուլյացիաների չդիմեք, ապա խոսեք այս մասին շատ ուղիղ տեքստով։

Խնդրում եմ, որպես հանրային պահանջ՝ միացե՛ք, որ հասկանանք, թե անելիքն ի՞նչ է»։

Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ, պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է։ Ես փորձեցի մտահոգություններս ֆեյսբուքի միջոցով բարձրաձայնեմ, կես ժամ հետո ինձ եկավ նախազգուշացում, գրառումս փակվեց»:

--00—ԼՄ