Ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 1 063 350 դրամ. ԲԸՏՄ հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022 թվականի հունվարի 3-14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 38 դեպք, որից 31 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 18 361 672 դրամի վնաս։

Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 421 872 ՀՀ դրամի վնաս, նշանակվել 800 000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 16 325 000 դրամի վնաս։

Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 40 000 դրամի վնաս, նշանակվել է 400 000 դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 15 դեպք, որից 10-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 1 496 000 դրամի վնաս։

Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 234 750 դրամի վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 540 672 դրամի վնաս։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 147 122 դրամի վնաս, նշանակվել է 300 000 դրամի չափով վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100 000 դրամի վարչական տուգանք։

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 1 հանձնարարագիր` ընդերքօգտագործման ոլորտում։

Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1 280 000 դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 38.879.112 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 873 400 դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 063 350 դրամ:

--00—ՍԳ