Pegasus Airlines-ը Ստամբուլ-Երևան չվերթեր կիրականացնի շաբաթական երեք անգամ՝ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 19,  24 News

պեգասուս

Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը բացել է Ստամբուլ-Երևան չվերթի տոմսերի   վաճառքը։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչը։

«Այս ուղղությամբ վաճառքները սկսվել են, առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին, սպասվում է, որ շաբաթական երեք չվերթ կլինի»,- ասել են գործակալությունից։

 --00—ՄՀ