Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8728 նոր դեպք, մահացել է 43 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ոնա

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8728 նոր դեպք։ Այս պահի դրությամբ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 միլիոն 15 հազար 592 դեպք: Ապաքինվել է ևս 8545 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը 943 հազար 212 է:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, ընդհանուր առմամբ երկրում համավարակից մահացել է 14 հազար 555 մարդ։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 միլիոն 632 հազար 527 պատվաստում:

--00—ԼՄ