ԵՊՀ ռեկտորն օգտագործեց ու աշխատանքից հանեց իր «սրտի » պրոռեկտորին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 19,  24 News

կոլաժ

Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ինչպես և գրել էինք նախկինում, ԵՊՀ ռեկտոր, նախկին «իմքայլական» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։ 

Հիշեցնենք, որ Իսրայելյանը, ով ԿԳՄՍ նախկին նախարար, կառավարության  Արայիկ Հարությունյանի համակուրսեցին է, երկար ժամանակ դարձել էր Հովհաննիսյանի «աչքերն ու ականջները» ԵՊՀ-ում, օգնում էր նրան ազատվել անցանկալի կադրերից։

Հիմա, սակայն, երբ Հովհաննիսյանն արդեն ամրացրել է իր դիրքերը, նա որոշեց ազատվել «իր սրտի» պրոռեկտորից՝ այս կերպ աշխատակազմին ցույց տալով, թե Իսրայելյանը թշնամացել էր շատերի հետ բացառապես սեփական նախաձեռնությամբ։ 

Ինչևիցե, «պավլիկմորոզովյան» պահվածքով հայտնի պրոռեկտորը, սակայն, ամեն ինչ անում է, որպեսզի որևիցե ձևաչափով մնա համալսարանում։ Նա համալսարանում աջ ու ձախ «լացում է», որ ունի վարկով վերցրած բնակարան ու պատրաստ է ԵՊՀ-ում իրականացնել ցանկացած աշխատանք, միայն թե կարողանա եկամտային հարկով վճարել այն։ Հնարավոր է, որ Հովհաննիսյանը վերջնականապես չլքի իր ենթակային ու ի վերջո մի գործ տա։

--00—ՄՀ