Գնել Սանոսյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) «Դուբայ Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով: Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 18-ի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Գնել Սանոսյանի գործուղումը նախատեսված է հունվարի 19-21-ը: Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի ԱՄԷ գործուղման արդյունքների մասին վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

--00--ԱՀ