Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

քերոբյան

Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը՝ հերքելով նախարար Վահան Քերոբյանի հրաժարականի մտադրության մասին շրջանառվող տեղեկությունները:

«Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ: Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները», - նշել է նախարարի մամլո քարտուղարը:

--00--ԱՀ