Արցախից տեղահանվածների ուսման վարձը կփոխհատուցվեն 50 %-ի չափով․ ԱՀ կառավարության որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

5

Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսանող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները, ԱՀ կառավարության որոշմամբ, կփոխհատուցվեն 50%-ի չափով։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

Ծրագրից օգտվելու նպատակով անհրաժեշտ է Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի և Շուշիի գրասենյակներ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագրի պատճեն,
  • տեղեկանք ուսման վարձի չափի մասին՝ ըստ կիսամյակների,
  • տեղեկանք քննաշրջանի արդյունքների մասին (քննաշրջանի ավարտից հետո):

Շահառուներին հորդորում ենք հնարավորինս շուտ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: