Երբեք մի համեմատեք Գերմանիա-Իսրայել ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները․ Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 17,  24 News

Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբեք, երբեք մի համեմատեք Գերմանիա-Իսրայել ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, եթե դուք տառաճանաչ եք ու գիտեք, որ

ա) Գերմանիան ստանձնել է իր պատասխանատվությունը Հոլոքոստի համար և պատասխանատուները պատժվել են

բ) Գերմանիայում անցել է դենացիֆիկացիայի պրոցես և հասարակությունը ստիպողաբար բուժվել է այլատյացությունից։ Թուրքիայի պարագայում այդ երկու հանգամանքները երբ որ առկա լինեն, նոր կխոսենք»։

--00--ԱՀ