Նրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը․ Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 17,  24 News

Ղազինյան

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի կողմից ներդրված «ամուր նյարդերի» բանաձևը, ինչպես պարզ է դառնում նիկոլների անհավասարակշիռ, դյուրագրգիռ և հիստերիկ վարքագծից, վերաբերվում է բացառապես ալիևի իրենց ուղղված ծաղրին ու հոխորտանքներին:

Այլ խոսքերով ասած՝ ալիևի կողմից Հայաստանի և Հայ ազգին ուղղված վիրավորանքներն ու ցինիկ ծաղրը նորմալ է ընդունվում նիկոլների կողմից, իսկ այ, ընդդիմության սուր և մերկացնող ելույթներն ու հարցադրումները, քարուքանդ են անում նրանց «ամուր նյարդային համակարգը» և հոգեխանգարմունքի մեջ գցում:

Փաստորեն այս իրավիճակում «ամուր նյարդերի» կոնցեպտը հոմանիշ է «ամեն գնով իշխանություն պահելու» բանաձևի հետ, իսկ այդ հարցում Ադրբեջանն ու Թուրքիան նիկոլների համար գործընկեր են, ում նկատմամբ կիրառվում է «ամուր նյարդերի» բանաձևը, իսկ ընդդիմությունը՝ սպառնալիք:

Սպառնալիք են նաև նիկոլներին մերժող, չընդունող և նրանց դավաճան համարող հարյուրավոր ընդդիմադիրներն ու հարյուր հազարավոր Հայ մարդիկ:

ԱԺ-ում նրանց հիստերիկ կնոջը բնորոշ վարքագիծը՝ մարմնի ու վերջույթների անկանոն շարժումները, մարմնի տարբեր մասերը քորելու բնազդային շարժն ու ճղճղան ձայնը, վկայում է այն մասին, որ նրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը:

Վախենում են, ու շատ էլ ճիշտ են անում. գիտեն ինչ են արել, գիտեն հիմա ինչ են անում:
Նաև գիտեն, որ հաստատ պատժվելու են․․․»։

--00--ԱՀ