Մի խումբ անձինք կամավոր «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ։ 

Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի, Կումայրիի, Արթիկի, Ախուրյանի ու Աշոցքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, մասնավորապես՝ պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքը։ Հրազենը բաժին բերած տղամարդը հանձնել է նաև պայթուցիչով «Ֆ-1» նռնակ ու փամփուշտներ։ Փամփուշտներով «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Իջևանի ու Մարտունու բաժններում և Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքում՝ շնորհիվ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի։

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է ոչ միայն «Կալաշնիկովի» ինքնաձիգի, այլև ինքնաձիգի 350-ից ավելի փամփուշտի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայքի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։    

--00—ԼՄ