ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3898 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 9-ից 16-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3898 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 47 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 66, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։

49 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 61-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 87-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

--00--ՍԳ