Օկուպացված Հադրութում ադրբեջանցի զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

նկար

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով իր զինծառայողի մահվան մասին, hարուցվել է քրեական գործ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ զինծառայողը մահացել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում։

--00—ԼՄ