ԵՊՀ ռեկտորի «բութ գործիքը» հեռանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

․

Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել իր համակուրսեցի, այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ձեռամբ և օրհնությամբ, իրեն լքված է զգում իշխանությունների կողմից և որոշել է ազատման դիմում ներկայացնել: Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները: 

Իսրայելյանը իշխանություններին ու հատկապես յուր համակուրսեցի Արայիկ Հարությունյանին ծառայություններ սկսեց մատուցել այն օրից, երբ ՔՊ-ի ու հայտնի սորոսական «Ռեստարտ» նախաձեռնության  ճնշման ներքո ազատման դիմում գրեց նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը և ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեղամ Գևորգյանը:

Իսկ  արդեն հետո, երբ իշխանությունների կամքով համալսարանի ղեկավար դարձավ «իմքայլական» նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ում համար հատուկ ռեկտորի ընտրության կարգ փոխեցին և հանեցին պրոֆեսորի պարտադիր կոչում ունենալու անհրաժեշտությունը, Իսրայելյանը մեծագույն ջանասիրությամբ սկսեց նրան ծառայել:

Վերջինս Հովհաննիսյանի ցանկությամբ սկսեց «դանոսներ» գրել ԵՊՀ աշխատակիցների վրա, հասնել շատերի հեռացմանը, սակայն, ինչպես և լինում է նման դեպքերում, «հեղափոխական գիլյոտինը» հասավ նրան: Հովհաննիսյանը, օգտագործելով իր տեղակալի բոլոր հնարավորություններն ու սպառելով նրա՝ անմնացորդ ծառայելու ավյունը, որոշել է ազատվել ավելորդ բալաստից ու նրան հանել պաշտոնից:

Վերջինս էլ, զարմացած ու խորապես վիրավորված, որ յուր ծառայությունները չեն գնահատվում, որոշել է դուրս գալ ԵՊՀ-ից, սակայն այստեղ-այնտեղ հույս է հայտնում, թե Հովհաննիսյանն իրեն գոնե որպես խորհրդական կպահի: 

Հ.Գ. ԵՊՀ աշխատակիցներն անխոջ ուրախությանբ հետևում են, թե ինչպիսի շեքսպիրյան կրքեր է ձուլվում մերօրյա «պավլիկ մորոզովի» շուրջ, որն այդքան ջանասիրաբան ծառայում էր ռեկտորին, սակայն «սպառվելուց» հետո այդքան անփութորեն մի կողմ է նետվում:

Հ.Գ. 1. Ի դեպ, Իսրայելյանը նաև օգնության ու պաշտոնը պահելու խնդրանքով դիմել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը, որտեղից ԵՊՀ-ում Չինական կենտրոն բացելու «ֆինանսներ էր կպցրել», որպեսզի վերջիններս միջնորդեն իշխանություններին, սակայն դիվանագիտական ներկայացուցչությունից ուղղակի  մերժում է ստացել, ինչպես նաև ակնկարկ, որ կենտրոնի նյութական վիճակն աուդիտի կարիք ունի:

--00--ԱՀ

Տեսանյութեր