Աշտարակում ոստիկանները կանխել են 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

ю

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել, հայտնում է shamshyan.com–ը։ 

Ոստիկանները բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և անցնի անվտանգ վայր: Ի վերջո, նրանց հաջողվել է համոզել քաղաքացուն հետ բերել վտանգավոր եզրագծից: 

Նրան ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Կայքի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, որը ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ

Տեսանյութեր