Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք․ Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բողոքում են իրենց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումից՝ հատկապես կապված հացամթերքի և վառելիքի գնի թանկացումների հետ։ 

Սակայն դա այդքան էլ ուշագրավ չէր լինի, եթե հաճախ այդ համատեքստում չարծարծվեր Արցախի խնդիրը։ Միջին վիճակագրական բողոքավոր ադրբեջանցիները բարձրացնում են հետևյալ հարցը՝ «ինչների՞ս էր պետք Ղարաբաղը, եթե մեր կենսամակարդակը չի բարելավվել, այլ ընդհակառակը՝ վատթարացել է»։ 

Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց ադրբեջանական հասարակության մեջ կսկսվի ցավալիորեն հենց մեզ քաջածանոթ՝ ընդհանրացված «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք» լյումպենային կաղապարի սերմանումը, որին զուգահեռ Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը;

Կասեք` ինչո՞ւ: Որովհետև, դիցուք, էլեկտրաէներգիայի և հացահատիկի մասով, մեզ համար գոնե պետք է պարզ լինի, որ Արցախից այժմ բռնազվաթված հատվածներն էին զգալիորեն ապահովում մեր լավ ապրելը առնվազն այս ոլորտներում»։

--00--ԱՀ

Տեսանյութեր