Պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մարտունու շրջանում արդյունք չեն տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Հասարակական

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` հատվածներում։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ 

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։

Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։