«Շիրակ» օդանավակայանի մոտ բախվել են Mercedes-ն ու Nissan Pathfinder-ը, կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Հասարակական

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը։
 
Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ «Շիրակ» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Nissan Pathfinder և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Տեսանյութեր