Կգումարվի ԱԺ հերթական նիստը. օրակարգում 25 հարց է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

․

Հունվարի 14-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի և հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց:

Լրացում է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի 010-Լ որոշման մեջ, որով ստեղծվում է Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ:

--00--ԱՀ

Տեսանյութեր